Լիբանանի բանակը «ԻՊ»-ի դեմ ռազմական գործողություն է սկսում
Լիբանանյան բանակը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկների դեմ հարձակվողական գործողություն սկսելու մասին Սիրիայի հետ ունեցած հյուսիսարևելյան սահմանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է անվտանգության ուժերի իր աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակի թիրախները կլինեն Ռաս-Բալբեկ քաղաքի մոտ եղած «ԻՊ»-ի դիրքերը:
Հաղորդվում է, որ գործողության շրջանակում կգործարկվեն հրթիռներ, հրետանի և ուղղաթիռներ: