Էս երկրում էլ ուրիշ քննարկելու բան չկա՞
Էս երկրում էլ ուրիշ քննարկելու բան չկա՞: Հիմա Բագրատյանն իր տեսակետն է արտահայտել, որի բոլոր իրավունքներն ունի, ու այնպես չի, որ հարց է դրվել հանրաքվեի, արդյո՞ք ուզում եք Հայաստանի անունը փոխել, որ բոլորդ ձեր պարտքն եք համարում վիրավորանքից սկսած մինչև դարի գյուտ անվանել այդ մարդու ասածը։
Մոտս տպավորություն է, որ առավոտ արթնանում եք, մտնում ֆեյսբուք, որ տեսնեք տվյալ օրն ինչպես եք ինքնահաստատվելու ֆեյսբուքում ու ոնց մեռցնեք օրը։
Արմենիա թե Հայաստան մեծ հաշվով նույն է, բովանդակությունն է կարևոր սիրելի ընկերներ։ Միգուցե մտածենք ինչպես անել, որ այն չկորցնենք կամ չհասցնել նրան, որ դառնա Ռուսաստանի մարզ։
Դավիթ Սանասարյան. Ֆեյսբուք