Պարզվել է Սյունիքի մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 19-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան ճանապարհի 303-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և բախվել ճամփեզրի պատին:
Վարորդը՝ 1992 թ. ծնված Վահան Վանեսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել ողբերգական ավտովթարի դեպքի վայրից: