Ավազակային հարձակում՝ Նոր Խարբերդում. դիմակավորված անձինք սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու զարդերը
Երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գորգիկյանի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետև բռնի ուժով Հ. Գորգիկյանին մտցրել են տուն և դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից ճիվաղները հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 ամերիկյան դոլարը և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։