Ադրբեջանական գյուղերի բնակիչները կրակոցների ժամանակ խուճապահար լքում են իրենց գյուղերը
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 1990-ական թվականների կռիվների ժամանակ գյուղում 40 զոհ է եղել:
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի աշխատասենյակում պահվում են ադրբեջանական տարբեր տեսակի արկերի, փամփուշտների բեկորները, որոնք ադրբեջանական հրետակոծություններից և գնդակոծություններից հետո գտնվել են գյուղի տարածքում: Ֆ. Մելիքյանն ասաց՝ ադրբեջանցիները զգում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրենք պարտվել են, հայերը հաղթանակել են:
Հարցրինք, թե դա ինչից է երևում: Նա ասաց, որ դա երևում է ադրբեջանցիների պահվածքից, նրանց անցուդարձից: Նրան խնդրեցինք ավելի կոնկրետ նշել ադրբեջանցիների նման պահվածքի դրսևորման մասին: Ֆ. Մելիքյանն ասաց, որ երբ հայ-ադրբեջանական սահմանում կրակոցներ են լինում, Կոթիի հարևան Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար լքում են իրենց գյուղերը:
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: