Կայծակից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան չվերթի օդանավում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում: Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում:
Սակայն, այնուամենայնիվ, տարուբերումներից հետո օդաչուն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել՝ արժանանալով ուղևորների ծափողջույններին և շնորհակալական խոսքերին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: