Մեկնարկել է երկրապահների ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեից մեկնարկել է երկրապահների ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ:
ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն իր «զորքի»՝ պատանի, վետերան եւ առհասարակ՝ ԵԿՄ-ականների հետ այցելում է զորամասից զորամաս, լինում դիրքերում, քեֆ-ուրախություն կազմակերպում զինվորների համար։ Հանդիպում է նախատեսվում նաեւ Արցախի զինվորական եւ քաղաքական էլիտայի հետ։
Բնականաբար, այդ հավաքներում գեներալն աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով։ Ուխտագնացությունը կշարունակվի մինչև Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: