ԱԺ-ում ի՞նչ նոր աշխատանքային խումբ ձևավորելու ցանկություն ունի Սամվել Ֆարմանյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել․ խոսքը Երևանի այն փողոցների և դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշևիկյան գործիչների անուններ։
«Ելք»-ի գաղափարը շաբաթներ շարունակ քննարկումների մեծ ալիք է բարձրացրել, սեպտեմբերի 17-ին քաղաքային իշխանությունները կհրավիրեն ավագանու առաջին նիստը, չի բացառվում, որ այդ օրն էլ տրվի գործընթացի մեկնարկը»։
Մանրամսաները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: