Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային համաձայնագիր ստորագրել
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային համաձայնագիր ստորագրել: Իհարկե, նման հայտարարությունը պետք է դիտարկել Թուրքիա-Արևմուտք ներկայիս հարաբերություններում առկա հակասությունների համատեքստում: Թուրքիան, որպես կանոն, Արևմուտքի հետ հարաբերությունների սրացման դեպքերում ժամանակավորապես գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման: Այս առումով հայտարարությունը զուտ քաղաքական է և համենայն դեպս այս պահի դրությամբ անհեռանկարային:
Քիչ է հավանականությունը, որ առաջիկայում թուրքական կողմը իր արտաքին քաղաքականությունում նման վերադասավորում կիրականացնի և կստորագրի նման համաձայնագիր: Այնուհանդերձ, եթե նույնիսկ նման համաձայնագրի ստորագրումը երբևէ դառնա իրատեսական, ապա կարծում եմ, հայկական կողմը, լինելով ԵԱՏՄ անդամ, չպետք է դեմ լինի Թուրքիա-ԵԱՏՄ համագործակցության հաստատմանը, քանի որ դա թերևս քաղաքական և տնտեսական նշանակության հնարավորություն է Հայաստանի համար և ոչ թե խնդիր: Այդ համագործակցությունից խնդիր, ըստ էության, կներկայանա ադրբեջանական կողմի համար, ինչը որոշակի հակասություններ կառաջադրի Անկարայի հետ հարաբերություններում` դնելով Բաքվին անհարմար իրավիճակում:
Կարեն Վերանյան.ֆեյսբուք: