Հայաստանի ընդդիմությունը աշխարհի ամենաերանելի ու անշառ ընդդիմությունն է. հետո երևի Ադրբեջանի ընդդիմությունն է, որը գոյություն չունի
Իրականում բոլորն էլ օդի մեջ խոսացողներ են և բոլորին /նկատի ունեմ ընդդիմադիր, իշխանություն, իշխանամետ, ակտիվ քաղաքակնությամբ զբաղվող անձ/ ձեռք է տալիս, որպեսզի ՀՀ հաջորդ վարչապետը լինի Սերժ Սարգսյանը:
Պատճառը ավելի քան պարզ է, բոլորը միմյանց վաղուց հարմարվել են, բոլորը իրենց ապրուստի միջոցը գտած ապրում են, ժամանակ առ ժամանակ էլ հիշում են ժողովրդին՝ խոստումների և արդարացումների համար, դե շուն-գել մեզնից մի քիչ կախում ունեն, բայց մի քիչ, այնքան որ: Իսկ ղեկավարի փոխվելուն զուգահեռ ամեն բան իրար կխառնվի, փողի աղբյուրները կցամաքեն, նորերը պետք է գտնել և այլ փոփոխություններ, որի ժամանակը վերը նշված անձինք չունեն:
Իրականում Հայաստանի ընդդիմությունը աշխարհի ամենաերանելի ու անշառ ընդդիմությունն է, մերոնցից հետո երևի Ադրբեջանի ընդդիմությունն է,
որը գոյություն չունի:
Իսկ մեր ընդդիմության համար էլ ներկայիս իշխանությունը ամենաերանելին է, ցանկացած տեղ հարթակ են տալիս, խոսիր ինչից ցանկաում ես, վիրվորիր ում ցանկանում ես, խոսիր կաշառակերությունից, բայց ինքդ կաշառք վերցրա, խոսիր բիզնես ունեցող պատգամավորից, բայց ինքդ բիզնեսով զբաղվիր, մի խոսքով ինչ ցանկանում ես արա, միայն թե ժողովուրդը քեզ լսի ու սիրտը հովանա:
Դե հիմա թող գտնվի մեկը, ով կարա ապացուցի , որ այս մարդիկ կցանկանան փոփոխություն լինի: Պարզապես դրա համար իմաստ չկա, իրենց համար իմաստ չկա: Արանքում մեկ-երկու հատ թունդ վերնագրերով հոդվածներ կդնեն, օրերը կանցնեն, ամեն բան կմնա նույնը:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: