Օգոստոսի 19-ին Երեւանում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վաղը՝ օգոստոսի 19-ին, մայրաքաղաքում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
«Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 19-ին` ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն, մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը, որի ժամանակ ներկաներն ականատես կլինեն մոտոկրոսի, հեծանվավազքի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթների: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Մարզական ամառ» սպորտային միջոցառմանը»,- ասված է քաղաքապետարանի հայտարարությունում: