Ավտովթար Գայի արձանի մոտակայքում.վրաերթի ենթարկված քաղաքացու վիճակը ծանր է
Օգոստոսի 18-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 34 RD 279 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել. բացակայել է դեպքի վայրից) վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Ն. Փ.-ին:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: