Ֆինլանդիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա
Տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ Ֆինլանդիայի հարավ-արեւմտյան Տուրկու քաղաքում։ Այս մասին գրում է «RT»-ն։
Ենթադրվում է, որ մի քանի մարդ վիրավորվել է, մեկը սպանվել է:
Ոստիկանությունը հարձակվողին վիրավորել է ոտքից, իսկ հետո ձերբակալել։