Բաղդադում Ավստրալիայի դեսպանը հայտարարություն է տարածել Քուրդիստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ
Բաղդադում Ավստրալիայի դեսպան Քրիստոֆեր Լանգմանը հայտարարություն է տարածել Քուրդիստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ Քուրդիստանի անկախության հանրաքվեի կոմիտեի անդամների հետ հանդիպումից հետո:
«Մենք այս հանիդպումը պատվիրակության հետ շատ ենք կակարևորում: Հույս ունենք, որ Էրբիլի և Բաղդադի միջև կլուծվեն բոլոր խնդիրները », - ասել է նա:
«Դա զգայուն թեմա է, որը գտնվում է քննարկման փուլում, մենք ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացմանը: Մենք ցանկանում ենք աշխատել ինչպես Բաղդադի, այնպես էլ Էրբելի հետ», - ավելացրել է դեսպանը:
Քուրդիստանի անկախության հանրաքվեի կոմիտեն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ: Կոմիտեի անունից հայտարարություն է տարածել Սադի Ահմեդը:
«Մենք հանդիպել ենք Ավստրալիայի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆեր Լանգմանի հետ: Շնորհակալ ենք Ավստրալիայից Իսլամական Պետության զինյալների դեմ պայքարում մեզ ցուցաբերաց աջակցությունից: Պարոն դեսպանը խոստացել է Բաղդադի և Էրբիլի միջև բանակցային գործընթացին իր նպաստ բերել, ինչպես նաև խոստացել է, որ Քուրդիստանում , պետության ստեղծման բոլոր փուլերում, կմնա Քուրդիստանի մարդու իրավունքների, ազատ արտահայտման իրավունքների իրացման կողքին », - ասել է Սադի Ահմեդը:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: