ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով
Այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում գինու արտադրության ծավալները 30 տոկոսով աճել են, կոնյակինը՝ 61 տոկոսով, իսկ օղու դեպքում արտադրության ծավալների նվազում է գրանցվել 31 տոկոսով:
«Սրանք պաշտոնական տվյալներն էին, սակայն ասեմ, որ կոնյակի դեպքում արտադրության ծավալների 61 տոկոսով աճն այնքան էլ ճիշտ չէ՝ մեթոդաբանության սխալ կա, քանի որ ներմուծվող ու արտահանվող սպիրտը նույնպես հաշվել են: Իրականում, կոնյակի արտադրության ծավալները կարող էին աճել 15-20 տոկոսով: Եթե համեմատենք 2011 թվականի հետ, ապա ունենք մոտավորապես 1 տոկոս գինու աճ, 7 տոկոս կոնյակի, և 10 տոկոսի չափով օղու ծավալների նվազում»,- ասաց նա:
Հարությունյանը նաև հիշեցրեց, որ հայկական խմիչքների հիմնական շուկան ռուսական է: Իսկ ՌԴ-ի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցները կարող են ազդել նաև ՀՀ-ի վրա: