«Սանիթեքի» աշխատակիցները ծեծել են հորը և որդուն. հայրը մահացել է, իսկ կասկածյալն ազատվել. Armtimes.com
Armtimes.com-ը գրում է, որ օգոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների և տեղի բնակիչներից՝ 59-ամյա տղամարդու, նրա որդու միջև: Նրանց միջև վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով: Ծեծկռտուքից հետո 59-ամյա տղամարդը մահացել է, նրա որդին ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 20.40-ին, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված տղամարդու դի։ Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն և նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է»,- ասաց Տռուզյանը:
Մանրամասները՝ այստեղ: