«ԱՍԱ»-ն 24 կգ կրուասան է հանել վաճառքի՝ ապագայի ամսաթվով (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Էլեոնորա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «ԱՍԱ» ընկերության արտադրության կրուասանի լուսանկարներ, որոնք ապագայի ամսաթվով են արտադրված եղել:
«Ի՞նչ է սա նշանակում. շուկայում վաճառվում է ապրանք, որի արտադրման ամսաթվին դեռ 5 օր կա ըստ օրացույցի, թե իրենց օրացույցն ուրիշ է: Ապրանքը գնվել է վաճառասրահից 11.08.2017թ.-ին, որի վրա նշված է արտադրման ամսաթիվը՝ 17.08.2017թ:
Հրավիրում եմ սպառողների իրավուքների շահերը պաշտպանող բոլոր պատկան և հասարակական կառույցների ուշադրությունը: Շուկայում վաճառում են այն, ինչ ուզում են, մեկ է վերահսկող չկա: Բավակա՛ն է ժողովրդին հիմարի տեղ դնեք»,- գրել է նա:
Դեպքի հետքերով ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն «Ա. Ավետյանի ԱՍԱ» ՍՊԸ-ում իրականացրել են պետական վերահսկողություն գործողություններ: Արդյունքում՝ անփութության արդյունքում սխալ մակնշված կրուասանի ամբողջ խմբաքանակը իրացման ցանցերից ետ կկանչվի: Շնորհակալություն խնդիրը բարձրաձայնելու համար:
Անուշ Հարությունյան Օգոստոսի 10-ին փաթեթավորված կրուասանի ամբողջ խմբաքանակը շուկայից ետ է կանչվել: