Ադրբեջանցիները հատուկ ծառայությունների ուշադրությունը հրավիրել են Քարդաշյանի կոսմետիկայի վրա
Ադրբեջանում անհանգստանում են հայտնի Քարդաշյան քույրերի «KKW» ապրանքանիշի կոսմետիկայի ազատ վաճառքի հարցով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Վերջին շրջանում «Instagram»-ի ադրբեջանական հատվածի էջերում ակտիվորեն գովազդվում է «KKW»-ի արտադրանքը, որը կարելի է ձեռք բերել ազատ հասանելիությամբ։
Տեղի լրատվամիջոցները հարց են բարձրացնում այն մասին, թե ինչպես է այդ կոսմետիկան հայտնվում Ադրբեջանում, և ինչու են այդ դեպքում երկրի անվտանգության ուժերն աչք փակում բրենդի սեփականատերերի հայկական ծագման վրա։
Նրանք նշում են, որ Քարդաշյան ընտանիքի կոսմետիկան պետք է արգելվի երկրում, քանի որ դրա վաճառքից ստացված եկամուտները հետագայում կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ։