Պավլիկ Մանուկյանի ընտանիքի անդամները փորձել էին մի երկու կապեկ փող հավաքել և կրկնել «հաց բերող» օպերացիան
Թեմայից անտեղյակներին տեղեկացնեմ: Երեկ, սելֆիդայինների նախահայր Պավլիկ Մանուկյանի ընտանիքի անդամները փորձել էին մի երկու կապեկ փող հավաքել և այդ նպատակով որոշել էին կրկնել «հաց բերող» օպերացիան: Ինչպես և բուն «բերողի» հետ, այս հերոսա-հեպատիտա-հղիա խառը պատմության մեջ իրականությանը համապատասխանում էր միայն այն բանկային հաշիվը, որի վրա անհրաժեշտ էր փող փոխանցել:
Բարեբախտաբար օպերացիան տապալվեց, քանի որ այս անգամ Մոսկովյան տեղեկատվական հրետանին թեման առաջ չտարավ ու չհեղեղեց լրատվական դաշտն իրենց ապատեղեկատվությամբ: Առավոտյան Հայկական Ժամանակը փորձեց մի փոքր «demage control» անել «հերոսուհու» «պարզաբանումը» տեղադրելով։
Իմ մոտ միայն մեկ հարց է մնում: Էս մեր զավխոզը սրանց հե՞տ է ուզում բռնապետական ռեժիմը™ տապալել: Ասեմ իմանաք տղերք, հանկարծ տենց բան անցավ ձեր մտքներով, նույն օրը գնալու եմ ոստիկանություն դիմում գրեմ, իմ փայ դուբինկեն վերցեմ ու ձեր ԵԼՔ-ն ու մոտքը մեկ անեմ: Ուղեղներդ անվանափոխեք...
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք