Մի քանի հարց՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի վերաբերյալ
Խորովի արգելուցում բռնկված հրդեհը մարվեց և հիմա կարելի է որոշ հարցեր բարձրացնել, որոնց պատասխանը հասարակությունը պետք է հստակ, առանց որևէ լղոզման ստանա։
Արգելոցը պետական պահպանվող տարածք է, որի պատասխանատվությունը կրում է Բնապահպանության նախարարությունը, իսկ ստեղծված արտակարգ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար պետբյուջեից ֆինանս է ստանում ԱԻՆ-ը։
Ես, որպես ՀՀ քաղաքացի մի քանի հարց ունեմ։
1.Ինչո՞ւ հրդեհվեց արգելոցը։
2.Ո՞վ չէր կատարել իր աշխատանքը կրակը շուտ հայտնավերելու ուղղությամբ։
3.Ի՞նչ միջոցներ էր ձեռնարկել Բնապահպանության նախարարությունը, որ նման իրավիճակ չլինի, և ո՞ր օղակն էր թերացել։
4.ԱԻՆ-ը ինչո՞ւ էր անպատրաստ։
5. Ո՞ր օղակը թերացավ ԱԻՆ-ում։
6.Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար ու ո՞վ է պատժվելու (պահակ չէ, պաշտոնատար անձ)։
7. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել և ձեռնարկվելու, որ արգելոցի վնասված հատվածը լիովին վերականգնվի։
Ես հրդեհներ մարելու էքսպերտ չեմ, ես հրեհի հետևանքով հասցրված վնասները չափող մասնագետ էլ չեմ, բայց այս հարցեր պատսխանին սպասում եմ։
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք