Ռուսաստանում Ղարաբաղի հարցին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հաղորդել է նախարարության կայքը։
Նա հայտնել է, որ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, խոսվել է Վիեննայի (2016 թվականի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) գագաթնաժողովներում։ «Դրա հետ մեկտեղ՝ միջնորդների առաջարկած միջոցառումների իրագործում է կախված է հակամարտող կողմերի բարի կամքից։ Մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան՝ իրադրությունը կայունացնելու և բանակցային գործընթացի շարունակության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հենց նման մոտեցումն է գերիշխել այս տարվ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ»,-նշել է Զախարովան:
Զախարովան նաև հայտնել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր գագաթնաժողով նախապատրաստելու ուղղությամբ։ Այդ նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելում նրանք բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Խորհրդակցություները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին։ Դրանց արդյունքում կարվի համապատասխան հայտարարությունը։
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք մշտապես ասում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան հարցին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է և ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում է»,-նշել է Զախարովան: