«Facebook»-ում նոր էֆեկտներով ուղիղ հեռարձակման հնարավորություն է հայտնվել
Ֆեյսբուքը թարմացրել է տեսախցիկի ֆունկցիոնալ հնարավորությունները իր «iOS» և «Android» համակարգերում: Այս մասին գրում է «Engadget»-ը:
Այժմ տեսախցիկի միջոցով ուղիղ հեռարձակման ժամանակ «Facebook»-ի օգտատերերը կկարողանան օգտագործել էֆեկտներ, օինակ ֆիլտրեր դեմքի համար կամ GIF-անիմացիաներ:
Ինչպես նաև հնարավորություն է հայտնվել տաբեր գույներով ֆոների վրա սպիտակ տառերով գրություններ գրելու հնարավորություն:
Անիմացիա ստեղծելու համար անհրաժեշտ է նկարահանել 2 րոպե տևողությամբ տեսանյութ և տեսախցիկում հոլովակը դարձնել ցիկլային: Անիմացիան հնարավոր է օգտագործել «История», «Direct» և նորություններ բաժիններում: