Ռաքքան լքած հայ ընտանիքը պատմել է «ԻՊ»-ի օրոք ապրած տարիների մասին (տեսանյութ)
Ռաքքան լքած հայ ընտանիքը կիսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ ապրելու փորձը, մինչ կարողացել է փախչել։ Ընտանիքն այժմ ապրում է Ռաքքայից հյուսիս գտնվող Այն Աբիադ գյուղում։ Այս մասին հայտնել է ,Almasdar News»-ը։
Ընտանիքը հաղորդել է, որ վճարել է «ԻՊ»-ի սահմանած հարկը՝ ջեզյահը՝ անվտանգ լինելու համար, ինչպես նաև ենթարկվել ահաբեկիչների հրամաններին՝ պատժից խուսափելու համար։ Ահաբեկիչների իշխանության օրոք իրենց կրոնական ծեսերն արգելված են եղել։
Ամիսներ անց պատուհասել է սննդի, ջրի, էլեկտրականության սաստիկ սղություն։ «Հրթիռները թռչում էին մեր վրայով, բոլոր պատուհաններն ու դռները կոտրվել էին»,-պատմել են ընտանիքի անդամները՝ հավելելով, որ իրենք ստիպված էին թաքնվել մառանում։
Վերջապես ընտանիքը կարողացել է փախչել քաղաքից դուրս գտնվող հյուսիսային տարածք, որն ազատագրվել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից։ Ընտանիքը փոքր գյուղում նոր կյանք սկսել։