Բարսելոնայի միջադեպի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկանում ենք, որ ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։