Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը շարունակում են
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում և որոշվել, որ բոյկոտը շարունակելու են:
Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը և մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին: Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասաց. «Առայժմ մեր որոշումն անփոփոխ է մնացել, շարունակվելու է բոյկոտը:
Եթե նոր բան լինի, կհայտարարենք, բոլորդ կիմանաք»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: