Թե ինչով է խելացի ունևորը տարբերվում ցուցամոլ ունևորից
Հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը Լոս Անջելեսից Լաս Վեգաս մեկնելիս իր ավտոմեքենայով մոտենում է օդանավակայանի պահակակետին և հարցնում.
-Եթե մեքենաս մեկ շաբաթ թողնեմ այստեղ, որքա՞ն պետք է վճարեմ։
-110 դոլար,- պատասխանում է պահակակետի աշխատակիցը։
Քըրքորյանը մոտենում է շտապում է մոտակա գրավատներից մեկը և ասում.
-Վերցրեք իմ մեքենան գրավ և ինձ տվեք 100 դոլար։
Լոմբարդի աշխատակիցը վերցնում է մեքենան և աչքի լույսի պես պահում. չէ՞ որ գումարը չվերադարձնելու դեպքում այդ արժեքավոր իրը մնալու էր իրենց։
Մեկ շաբաթ հետո Քըրքորյանը վերադառնում Լոս, մոտենում լոմբարդի աշխատողին, վերադարձնում է 100 դոլարը և հարցնում, թե որքան պետք է վճարի մեկ շաբաթվա գրավի համար։ Աշխատակիցը պատասխանում է ` 10 դոլլար։ Ստացվում է, որ մեքենայի մեկ շաբաթվա կայանման համար 110 դոլարի փոխարեն մեծահարուստը վճարում է 10 դոլլար։
P.s Այ թե ինչով է խելացի ունևորը տարբերվում ցուցամոլ ունևորից։