Իրաքյան Քուրդիստան ստեղծելու գործում առանձնակի դերակատարում ունի իսրայելական կողմը
Փորձագիտական հիմնական տեսակետերից մեկի համաձայն, իրաքյան Քուրդիստան ստեղծելու գործում առանձնակի դերակատարում ունի իսրայելական կողմը. Իրաքյան քրդերի անկախացման հանրաքվեի հարցում տարբեր խեղովակներով նույնպես զգալի աջակցություն է ցուցաբերում Իսրայելը:
Հայտնի է, որ Մերձավոր Արևելքի տարբեր քրդական շարժումների ու կազմակերպությունների առաջնորդների հետ Իսրայելը կապեր է հաստատել դեռևս նախորդ դարի 60- ականներից սկսած: Քրդերի հետ համագործակցությամբ իսրայելական կողմը տնտեսական (քրդերի կողմից վերահսկվող նավթային մատակարարումները) և քաղաքական տարբեր շահեր ունի և հետևապես խաղացնելով քրդական հարցը` տիրապետում է քրդերի հետ խնդիրներ ունեցող երկրների` Թուրքիայի և Իրանի վրա ազդեցության լծակների:
Իրաքյան քրդերի անկախացման հանրաքվեի արդյունքներից է շատ բան կախված, թե առաջիկա տարիներին ուժերի և շահերի ինչպիսի դասավորվածություն կձևավորվի Մերձավոր Արևելքում:
Կարեն Վերանյան.ֆեյսբուք: