«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի մոտ կարող է Բեխտերևի հիվանդություն զարգանալ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ մտավախություն կա, որ Հովհաննեսի մոտ կարող է անկիլոզ (Բեխտերև) առաջանալ:
«Նրա առողջական վիճակն այնքան վատ է, որ կարող է անկիլոզ առաջանալ, դա նույն Բեխտերևի հիվանդությունն է, այսինքն՝ ծնկան հոդում անշարժություն, որի նշաններն արդեն կան, չի կարողանում ոտքը նորմալ ծալել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: