Նախատեսվում է այլընտրանքային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
Նիստի ընթացքում Գործադիրը լրացում է կատարել 2016թ. մարտի 10-ի որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ նոր օրենք ընդունելու փոխարեն լրացումներ ու փոփոխություններ կատարել գործող օրենքում: