Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. «Mercedes»-ը բախվել է «ВАЗ 21074»-ին, որը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, Թալին քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 98 ZZ 222 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նվեր Մանուկյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 DR 677 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ВАЗ 21074-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեղավորը հետիոտն է եղել, ով չթույլատրելի հատվածում փորձել է փողոցն անցնել, այն դեպքում, երբ նշված վայրում գտնվում է ստորգետնյա անցում։
Մանրամասները՝ այստեղ: