Կառավարությունը 3.6 հազար եվրո փոխհատուցում տվեց ՄԻԵԴ-ում պարտված գործի համար
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 3 հազար 600 եվրոն, որը նախարարությունը 9 ամսում պետք է հատկացնի Գևորգ Դնգիկյանին, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Դնգիկյանի ներկայացրած գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Այս որոշումն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող որոշումների ցանկում: