Տեսա՝ պատրոնն անցնում ա գլխիս վերևով. ինչպես է 17-ամյա չինարեցին պատսպարվել դիպուկահարից. Armtimes.com
Armtimes.com-ը գրում է. որ հուլիսի 20-ին Չինարիում հակառակորդի դիպուկահարից մոտ մեկ ժամ պատսպարված 17-ամյա երիտասարդը Չինարիի բնակիչ Աղասի Միրզոյանն է:
Երբ հակառակորդը սկսել է կրակել, 17-ամյա Աղասի Միրզոյանը գյուղի գերեզմանատան տարածքում է եղել՝ անասուններին արոտավայր տանելիս: Աղասի Միրզոյանին փրկել է համագյուղացու շիրմաքարը:
- Աղասի, երբ հնչեցին կրակոցները, դուք արդեն գերեզմանատա՞նն էիք:
- Հասել եմ գերեզմանոց, որից հետո էլ կրակոցները հնչեցին:
- Ինչպե՞ս եք նկատել, որ կրակոցները հենց ձեր ուղղությամբ են հնչում:
- Տեսա, որ գլխիս վերեւում պատրոնն անցնում ա:
- Դուք որտե՞ղ եք թաքնվել:
-Թաքնվեցի գերեզմանոցի քարերի հետևը: Մոտ մեկ ժամ մնացել եմ տենց՝ քարերի հետևում, կես ժամ էլ պառկած եմ եղել: Հենց վեր էի կենում, որ գնայի, սկսում էին կրակել, հասկացել էին, որ ես ըտեղ եմ, իրենց նշանառության տակ էի: Մեկ ժամ հետո դադարեցրին կրակոցները:
- Ինչի՞ց հետո դադարեցրին, մեր կողմից պատասխան կրակոցներ եղա՞ն:
- Այո, պատասխան կրակոցներից հետո դադարեցրել են կրակել:
Մանրամասները՝ այստեղ: