Սրանք անհամբերությամբ սպասում են, որ զինվոր զոհվի կամ գոնե շաբաթը մեկ մի հոգի հիվանդանոցում մահանա
Բայց զգացե՞լ եք հատուկ մարդկանց տեսակ կա, ովքեր անհամբեր սպասում են, որ երկրում ինչ-որ բան կատարվի, որ ինչ-որ մեկի վրա մունաթ գան:
Սրանք նենց ուրախությամբ էին հայտարարում, որ Խոսրովի անտառը վառվել, գնացել է ու ԱԻՆ-ը ոչինչ չի կարողանում անել, որ կարծես ծնված օրվանից անհամբեր սպասել են, որ հայրենի անտառները բոցավառվեն:
Սրանք նույն անհամբերությամբ սպասում են, որ զինվոր զոհվի, դա էլ առիթ է ՊՆ հայհոյելու: Գոնե շաբաթը մեկ մի հոգի հիվանդանոցում մահանա, որ հանկարծ ԱՆ հանգիստ չունենա, կրթության ոլորտում մի կեղտոտ բան բացահայտվի և այլն:
Կարծես այդ ամեն վատը մեր պետության ու մեզ վրա չի ազդում, կարծես դրանից մենք չենք տուժում, կարծես սրանք չեն ուզում, որ երկրում ամեն ինչ անթերի լինի:
Հա, նման տեսակի մարդիկ ուրախանում են դժբախտությունից, ոչ թե դրա լուծումից: Իրենք կոռումպացված ու կեղտի մեջ թաղված ցանկացած պետական պաշտոնյայից վատն են:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք