Արամ Մանուկյանի հիշատակի կոթողի նախագծի մրցույթի ժամկետը երկարաձգվել է
017 թվականի օգոստոսի 15-ի հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի /ժուրիի/ կայացրած որոշմամբ առաջին մրցանակ չի տրվել: Առավելագույն ձայներ ստացած չորս աշխատանքներ արժանացնել են խրախուսական մրցանակների:
Միաժամանակ ցանկալի վերջնական արդյունքի ակնկալիքով որոշվել է մրցութը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 18-ը՝ հնարավորություն տալով այլ ստեղծագործողների մասնակցությանը:
Նախկինում հայտարարված մրցույթի պայմանները մնում են անփոփոխ: