Հովհաննիսյանի գործը շարունակող կա
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին 78 տարեկանում ծանր հիվանդությունից մահացավ ավտովարորդների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։ Նա վարորդների պաշտպանն էր և սիրված մարդ։
Հովհաննիսյանի գործը որոշել է շարունակել կինը՝ Սվետլանա Գրիգորյանը։ Նա մեզ ասաց, որ ամուսնու մահից հետո իրենք հանձնել են Դավթաշենում գործող գրասենյակը, հիմա նոր տարածք են փնտրում։ Տիկին Սվետլանան, դուստրն ու փեսան ամեն ինչ անելու են, որ պատշաճ կերպով շարունակեն Էդուարդ Հովհաննիսյանի գործը, որի մահից հետո էլ չեն դադարում վարորդների զանգերը, որոնք տարբեր հարցերով դիմում են՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները։ «Արդեն 10 օրն անցավ իր մահից, մենք 2 օր է՝ նորից սկսել ենք ակտիվ զբաղվել այդ գործերով»,- ասաց այրին»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: