«Mercedes»-ը Մյասնիկյան պողոտայում ընկել է ձորակը
Օգոստոսի 16-ին, ժամը 19:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կախվել դեպի մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Mercedes S600» մակնիշի 72 VL 772 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ.) դուրս են բերել ձորակից: