Պարզապես ծիծաղելի է. Ռոնալդուն մեկնաբանել է իր որակազրկումը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ իր որակազրկումը հինգ խաղով անարդարացի է համարում: Այս մասին նա գրել է իր «Instagram»-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Անհնար է ուշադրություն չդարձնելը սրան: Հինգ խաղ: Ինձ թվում է, որ սա անարդար է և պարզապես ծիծաղելի: Շնորհակալություն իմ ընկերներին և երկրպագուներին աջակցության համար»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդուի որակազրկման մասին հայտնել էր օգոստոսի 14-ին: