Ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել
Ադրբեջանի կողմից արհեստականորեն փորձ է կատարվում արցախյան անմիջական հակամարտությանը կամ մարտական գործողություններին, հակառակ կողմի մարտական դիրքերի ուղղությամբ զինատեսակների փորձարկումներին այլ երկրների մասնակցությունը փաստագրել:
Այս գործելաոճով ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել` այն կապակցելով մասնավորապես մերձավորարևելյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներով: Հայտնի է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում այլ երկրների ներգրավման հարցը մտահոգում է նախևառաջ իրանական կողմին` առաջին հերթին ի նկատի ունենալով Թուրքիային, ինչպես և Իսրայելին:
Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական արտադրության ԱԹՍ-երի` իսրայելցի օպերատորների մասնակցությամբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ փորձարկմանը մասնակցելու` ադրբեջանական կողմի պահանջը հաստատում է Ալիևի կողմից վերը նշված մարտավարությունը: Սա լավ հնարավորություն է Ալիևի համար Իսրայել-Իրան հակամարտությունը փորձարկել կամ տեղափոխել նաև արցախյան հակամարտության դաշտ, ինչը բացի ադրբեջանական կողմից, շահավետ չէ կողմերից ոչ մեկին:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք