Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի լավագույն խաղացող. Sofascore.com
Sofascore.com-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը: Տուրի լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի գնահատականը ամենաբարձրն է՝ 8.9:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 4:0 հաշվով պարտության է մատնել «Վեստ Հեմին», Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: