«Apple»-ը 1 միլիարդ դոլար կծախսի սեփական հեռուստաշոուների վրա
2018 թվականին «Apple»-ը 1 միլիարդ դոլար կծախսի օրիգինալ տեսանյութերի կոնտենտ արտադրելու և գնելու վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Ինչպես հաղորդվում է, ընկերությունը կարող է թողարկել կամ գնել շուրջ 10 հեռուստաշոու::
Բացի այդ, «Apple»-ը նախատեսում է այնպիսի կոնտենտի թողարկում, որը որակով չի զիջի հայտնի «HBO»-ին:
Ինչպես հաղորդվում է, 2016 թվականին «HBO»-ն օրիգինալ արտադրության վրա 2 միլիարդ դոլար է ծախսել: