Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածողները Մոսկվայի հովանավորյալներն են
Հայաստանի անկախության կորստի ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը կրկին «եթերում» է:
Հիշեցնեմ, որ սույն պնակալեզը երկու տարի առաջ մեզ առաջարկում էր մտնել ՌԴ-ի կազմի մեջ՝ որպես գուբերնյա...Ի դեպ,ըստ «խրոնիկ երիտասարդ» Ադրդրանիկի ,ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար մենք նույնիսկ պետք է խնդրեինք Մոսկվային:
Բացարձակ մտադրություններ չունեմ անդրադառնալու Մոսկվայում պատսպարված ժամանակակից «Վեստ Սարգիսի» մտքերին, ով շարունակում է իր «ռուսամետությունը»:
Միայն մի քանի դրվագ այս ամենագետի հարցազրույցից, որը նա տվել է հայաստանյան կայքերից մեկին: Օրինակ, ես առաջին անգամ իմացա, որ «Ռուսաստանը Սովետական Միության մայրաքաղաքն էր»: Ո՛չ ավել, ո՛չ պակաս:
150 միլիոն բնակչություն ունեցող և հիմա էլ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրը համարվող Ռուսաստանն ընդամենը եղել է ԽՍՀՄ մայրաքաղաք: Երևի հենց այդ պատճառով էլ Նիկողոսյանը առաջարկում է,որ ՀՀ-ն դառնա ՌԴ-ի մաս: Մտածում է,ո ր երբ Պուտինը վերականգնի ԽՍՀՄ-ը, Հայաստանը մեխանիկորեն կդառնա այդ «ռեինկարնացված» պետության մայրաքաղաքի մի մասը:
Բացի այդ,պարզվում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա մենք ավելի շատ խնդիրներ կունենանք: Օրինակ, ըստ տավարիշչ Նիկողոսյանի, «հիմա էլ հրդեհներ, արջեր, գայլեր, օձեր ու գազաններ պետք է հասնեն Երևան, նոր մենք մտածենք մեր խնդիրների մասին»:
Պարզվում է նաև, որ եթե մենք ԵԱՏՄ-ում չլինեիք, ապա ՌԴ-ն իր ԻԼ-76 չէր ուղարկի հայաստանյան անտառներում բռնկված հրդեհները մարելու համար: Զարմանալ կարելի է սույն պրիմիտիվի մտածելակերպի վրա:
Պարզվում է, որ երկրները որևէ տնտեսական կամ ռազմա-քաղաքական կազմակերպության անդամ են դառնում անտառային հրդեհներ մարելու, օձերի,արջերի, գայլերի և այլ կենդանիների դեմ պայքարելու համար:
Դե հա, Պուտինն արդեն պայքարում է հրդեհների դեմ,ի սկ Նազարբարևը և Բատկան էլ իրար մեջ կբաժանեն կենդանիներին և կպայքարեն նրանց դեմ, որ հանկարծ Երևան չմտնեն:
Զարմանում եմ, որ մեր որոշ ԶԼՄ-ներ հարթակ են տրամադրում սույն անգրագետին,ով ոչ միյան փայլատակում է իր ստրկամտությամբ,այլև անգրագիտությամբ:
Մոսկվայում երբեք չսովորեցին իրենց սխալների վրա և չհասկացան, որ հովանավորելով ժամանակին «անդրանիկնիկողոսյանների» նմաններին կորցրեցին Ուկրաինան, Մոլդովան,Վրաստանը, մերձբալթյան հանրապետությունները և ողջ Արևելյան Եվրոպան:
Մոսկվային դուր են գալիս այն գործիչ-գործիքները ,որոնք մշտապես գովերգում և փառաբանում են Ռուսաստանին: Առողջ քննադատությունը Մոսկվայում ընդունվում է որպես թշնամանք: Դե ինչ:
Եթե Կրեմլում մտածում են, որ ճիշտ են անում, ապա Անդրանիկ Նիկողոսյանը հենց այն գործիքն է, որի շնորհիվ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի կաճեն:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք