Նոր «Iphone 7S»-ը ապակյա պատյան կունենա
Ըստ նախնական տվյալների, սպասվող «Iphone 7S»-ի պատյանը ավելի հաստ է լինելու քան իր նախորդը: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Այս հանգամանքը պայմանավորվում է նրանով, որ մետաղյա կափարիչին փոխարինելու է գալիս ապակե կափարիչը, այս մասին տեղեկացնում է «Giga Apple»-ը:
Ըստ նախնական տվյալների «Iphone 7S»-ի չփսերը լինելու են՝ 138,44 х 67,27 х 7,21 մմ, իսկ նախորդ մոդելի դեպքում դրանք եղել են՝ 38,31 х 67,14 х 7,1 մմ:
Հայտնի է նաև, որ ապակե կափարիչով անկարելի է եղել անլար մարտկոցի լիցքավորումը:
Նոր «Apple»-ի շնորհանդեսը սպասվում է այս աշնանը, որի հետ լույս կտեսնի նաև «iPhone 8» սմարթֆոնը: