ԵՏՄ որոշ անդամ երկրներ «չեն հետևում խաղի կանոններին»
Այսօր՝ օգոստոսի 16-ին, լարգրողների հետ հանդիպման ժամանակ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը նշեղ, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքներին հետևելու մեխանիզմը շատ կարևոր հարց է, քանի որ որոշ դաշնակիցներ «չեն հետևում խաղի կանոններին»։
Տնտեսագետը նշեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին, որոշ դաշնակիցներ Թուրքիայից և երրորդ երկրներից ապրանք էին ներկրում՝ ունենալով հանդերձ այսպես կոչված ծագման վկայագրերը։
«Պարզ է, որ դրանք իրականությանը չէին համապատասխանում։ Այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի լինի ոչ միայն ազատ, այլև արդար մրցակցություն։ Ցավոք, մինչ օրս մեր հինգ երկրներում, իսկ առավել ևս գործնական շրջանակում, այնքան էլ պարզ չէ, թե ո՞վ ում հետ գործ ունի և շատ են դեպքերը, երբ ընկերությունները միմյանց դուրս են մղում ԵՏՄ-ի շուկայից՝ համագործակցությունը հարթելու փոխարեն»,-ընդգծեց Մանասերյանը։