Ադրբեջանում սպանել են Բարիս Հասանովի որդուն
Աղդաշի մարզում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Median.Az»-ը՝ հղում տապով «APA» գործակալությանը:
Դեպքը տեղի է ունեցել Գարիբլի գյուղում: 1980թ-ին ծնված Ջարիբ Սավանովը անձնական խնդիրներից ելնելով դանակահարել է 1995թ-ին ծնված Սահիբ Հասանովին:
Վիրավորին տեղափոխել են Աղդաշի հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Մահացածը Աշագա Նավատավայի համայնքապետարանի ներկայացուցիչ Բորիս Հասանովի որդին էր:
Կատարվում է հետաքննություն: