Սողանքի հետևանքով ավելի քան 400 մարդ է մահացել (տեսանյութ)
Աֆրիկյան Սիերա Լեոնե պետության մայրաքաղաքում հայտնաբերվել է 400 մարդու մարմին: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը՝ հղում տալով «Reuters»-ին:
«Մենք գտել ենք ավելի քան 400 մարացածների մարմիններ, սակայն գրեթե համոզված ենք, որ զոհերի թիվը կարող է հասնել 500-ի»,- նշել է քաղաքի գլխավոր դատաբժիշկը:
Ըստ մամուլի քարտուղարի, հարյուրավոր մարդիկ շարունակում են անհետ կորած մնալ:
Ջիհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան երկու հազար քաղաքացիներ մնացել են առանց կացարանի: