Ովքե՞ր են ներկա գտնվել վարչապետի ծննդյան տոնին. Սերժ Սարգսյանը ներկաների թվում չի եղել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական այցով Ղազախստան՝ Աստանա մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց անմիջապես հետո մեկնել է Մոսկվա՝ ծննդյան 54-ամյակը նշելու։
Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ժամանել նրա ընկերներն ու մտերիմները։ Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա է գտնվել Սամվել Կարապետյանը, ով մինչ այդ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին՝ եվրոպական ուղևորությունների ժամանակ։
Մոսկվա է ժամանել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով, մեր տեղեկություններով, հանգստանում էր Հունաստանում։ Իսկ երեկ արդեն վարչապետը վերադարձել էր Հայաստան և մեկնել Արցախ՝ եռօրյա հանգիստը ծննդավայրում անցկացնելու համար։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: