Դիլիջան տեղափոխվելու միտքը ԿԲ աշխատակիցներից շատերի սրտով չէ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կենտրոնական բանկի վիճակագրության և դրամավարկային քաղաքականության վարչությունները «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոն տեղափոխելու գործընթացն ակտիվացել է։ Մեր տեղեկություններով, Դիլիջան տեղափոխվելու միտքը շատերի սրտով չէ, և որոշ աշխատակիցներ անգամ ազատման դիմումներ են գրել։
Սակայն ԿԲ-ից հերքեցին այս տեղեկությունները՝ այս պահի դրությամբ որևէ աշխատակցի դիմում չկա։ Իսկ գործընթացն սկսվել է 2013-2014 թթ․։ Ներկայումս Դիլիջանում են գործում ԿԲ տնտեսական հետազոտությունների և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների վարչությունների մի քանի բաժինների աշխատակիցներ, այժմ 2-րդ փուլն է մեկնարկել։
ԿԲ-ից հայտնեցին, որ 2016 թ․ դրությամբ Դիլիջանում, ընդհանուր առմամբ, աշխատում է 178 մարդ, որոնցից 105-ը Երևանից են, 72-ը՝ Դիլիջանի և հարակից շրջանների բնակիչներ։
Նախորդ տարիների համեմատ Դիլիջանում աշխատակիցների թիվն աճել է․ 2013-ին՝ 63 աշխատող, 2014-ին՝ 116, 2015-ին՝ 157»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: