Սիրիական բանակը հաստատել է ռազմական ինքնաթիռի կորուստը
Սիրիական կառավարական բանակը հաստատել է «МиГ-21» ինքնաթիռի կորուստը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Sky News Arabia»-ին:
Ինչպես հաղորդվում է, կործանիչի ընկնելու պաշտոնական պատճառը պարզված չէ, դեպքի հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը խփել են Էլ-Բադիա շրջանում մարտիկները: