Մխիթարյանը խոսել է նորեկների մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբի նորեկներ, շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի, սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի և բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին: Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը:
«Մեր կազմը համալրել են շատ բարձրակարգ խաղացողներ: Մատիչը կատարում է հսկայական աշխատանք, յուրաքանչյուր դրվագում պայքարում է գնդակի համար: Լուկակուն ունի գոլային բարձր արդյունավետություն, իսկ Լինդելյոֆը դեռ կստանա դրսևորվելու իր շանսը: Նրանք հրաշալի ձեռքբերումներ են և կօգնեն մեզ: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ «Չելսին» վաճառեց Մատիչին: Բայց նաև ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց»,- նշել է Մխիթարյանը: