ՀՀ-ն ու ՌԴ-ն գոնե բարոյապես պարտավոր են օգնել. կարիք չկա չափից դուրս շատ խոնարհվելու
Ամեն ինչ փոխադարձ է։ Մի քանի տարի առաջ Ռուսաստանում բռնկված անտառային մեծ հրդեհները մարելու համար Հայաստանը հրշեջ-փրկարարներ էր ուղարկել։ Հայերը մեծ պատվով էին կատարել իրենց աշխատանքը։
Սա հիշեցրի, որովհետև ֆեյսում ու հասարակությունում էլի սկսվել է ռուսին ֆետիշացնելու գործընթացը, թե բա էլի ռուսը փրկեց ու էդ կարգի այլ բաներ։ Հա, մարդիկ օգնեցին, օդանավ տրամադրեցին ու դա նորմալ է։ Վերջապես Հայաստանը Ռուսաստանի հետ նույն միության անդամ են, եթե միմյանց օգնելու համաձայնագրային պարտավորություն չկա, ապա գոնե բարոյապես պարտավոր են օգնել։ Այնպես, որ կարիք չկա չափից դուրս շատ խոնհարվելու։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք